«Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա»․ Էրդողանը՝ առևտրային պատերազմների մասին

Առևտրային պատերազմները հետևանքներ կունենան աշխարհում և կհանգեցնեն փոթորկի: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Արմատացած գլոբալ համակարգն ակնհայտորեն կորցնում է իր հիմքերը։ Մենք պրոտեկցիոնիստական կառուցվածքի աճ ենք տեսնում։ Գրեթե ամենուր պետությունները մշակում են հասարակության և տնտեսության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն։ Պայքարի նոր շրջան է նախապատրաստվում։ Միջազգային քաղաքականության բոլոր մասնակիցները նոր որոնումներ են սկսել։ Հասկանալի է, որ առևտրային պատերազմները հետևանքներ կունենան։ Չափազանցություն չի լինի ասել, որ փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա՝ մեծ ու փոքր», — հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը մայիսին նախատեսում է ԱՄՆ-ի հետ քննարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված նոր մաքսատուրքերը, հնարավոր է, որ դրանք աստիճանաբար կիրառվեն։

Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան. Դյուժարիկը՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի մասին
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր: Բազային նվազագույն տոկոսադրույքը 10% է, ընդ որում` երկրների մեծ մասը կբախվի բարձր տոկոսադրույքների, որոնք, ինչպես բացատրել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը, հաշվարկվել են՝ ելնելով որոշակի երկրի հետ ԱՄՆ առևտրի պակասուրդի ցուցանիշներից՝ պակասուրդի փոխարեն հավասարակշռություն ունենալու նպատակով:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։