Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։

Այս դրվագը անարձագանք չմնաց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից։

Լուսանկարին կից գրված է․ «Այո՛, իսկապես նա է»։

Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականներն իրենց հաջորդ խաղերը կանցկացնեն սեպտեմբերի 9-ին, մեր ընտրանին տանը կընդունի Իռլանդիային, իսկ Պորտուգալիան կհյուրընկալվի Հունգարիային։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։