Search
Close this search box.

Փորձեր են արվում նոր սահմաններ գծելու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը վերածվել է «կրակի օղակի», նոր սահմաններ գծելու փորձեր կան:

«Մինչ մեր աշխարհագրությունը վերածվել է կրակի օղակի, փորձեր են արվում նոր սահմաններ գծելու։ Դուք (ընդդիմությունը) կաջակցեք ներկայիս վարչակազմին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում մեծ գին է վճարել, շատ դավաճանություն է տեսել։

«Ցավոք, մեզ հարվածեցին թիկունքից, բայց մենք հույսը չկորցրինք։ Մենք չվարանեցինք անել այն ամենը, ինչ պետք էր անել Թուրքիայի ու մեր ազգի լուսավոր ապագայի համար»,- ասել է Էրդողանը։