Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր փոքրիկ Եվայի ծննդյան օրն է… Նա կարող էր այս օրը անցկացնել հոր գրկում, լսել նրա անսահման սերն ու գուրգուրանքները, բայց հայրը՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, գրեթե մեկ ու կես ամիս է, ինչ անազատության մեջ է։ Դավիթը բանտում է ոչ թե հանցագործ լինելու համար, այլ որովհետև պայքարել է իր իրավունքի համար՝ վերադառնալ իր տուն, իր հող, իր Արցախ։ Նա ընտրել է արժանապատվության ճանապարհը՝ պատրաստ լինելով վճարել դրա ամենաբարձր գինը։ Փոքրիկը այսօր փչում է մոմերը՝ առանց հոր գրկի ջերմության։ Բայց այդ մոմերի կրակը նման է հոր կամքի կրակին՝ չմարող, չհանձնվող, միշտ վառ։ Շնորհավոր ծնունդդ, աղջիկ ջան։
Քո հայրիկը շուտով կլինի կողքիդ։ Նա կվերադառնա՝ ոչ միայն քեզ գրկելու, այլև իր երազած ազատ Արցախը կրկին կառուցելու։
Քո մանկական ժպիտը կլինի նրա ամենամեծ հաղթանակը։ Ազատություն Դավիթ Գալստյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: