Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպուլիստները սովորաբար ավելի երկար են մնում իրենց պաշտոններում։ Միջին հաշվով, պոպուլիստ առաջնորդները պաշտոնավարում են 2 անգամ ավելի երկար, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված ոչ պոպուլիստ առաջնորդները։
Նաև գրեթե հինգ անգամ ավելի հավանական է, որ պոպուլիստը կպաշտոնավարի տասը տարուց ավելի, քան ոչ պոպուլիստը։
Հաճախ է լինում, որ պոպուլիստները պաշտոնից հեռանում են դրամատիկ հանգամանքներում։ Պոպուլիստ առաջնորդների միայն 34 տոկոսն է լքում պաշտոնը ազատ և արդար ընտրությունների կամ ժամկետների սահմանափակումը հարգելու հետևանքով։ Շատ ավելի մեծ թվով առաջնորդներ իշխանությունից հեռանում են միայն ճնշման տակ. հրաժարական են տալիս կամ իմպիչմենթի ենթարկվում։ Կամ էլ ընդհանրապես չեն հեռանում պաշտոնից»:




