Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այն կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամի խորհուրդների ընտրությունների անցկացման համար։ Մաշալյանը մտահոգություն է հայտնել դեռևս չկայացած հիվանդանոցային ընտրությունների վերաբերյալ և նշել, որ ցանկանում է, որ փոքրամասնությունները ներկայացված լինեն և նրանց կարծիքները հաշվի առնվեն նոր սահմանադրության մշակման գործընթացում։

Ալի Յերլիքայան էլ իր հերթին նշել է, որ այս հարցերի շուրջ աշխատանքները կիրականացվեն զգայունությամբ։

Նշենք, որ 9 տարի չանցկացված ընտրություններից հետո, փոքրամասնությունների հիմնադրամները կարողացել են անցկացնել ընտրությունները 2022-ին՝ Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի շնորհիվ ու հիմնադրամների մեծ մասում պաշտոնները ստանձնել են նոր ղեկավարներ։ Սակայն կանոնակարգը բացառել էր հիվանդանոցային հիմնադրամների ընտրությունները՝ նշելով, որ 2023-ին այդ հիմնադրամների համար կհրապարակվի նոր կանոնակարգ։ Բայց 2023-ից հետո կանոնադրություը դեռևս հրապարկված չէ։

Նշվում է, որ անցել է 2 տարի, և դեռևս պարզ չէ, թե ինչու կանոնակարգը չի հրապարակվել։ Անկարայից որևէ հստակ բացատրություն չի տրվել: Վերջին երկու տարիների ընթացքում կատարված բոլոր շփումներում պաշտոնական պատասխանը եղել է, որ «նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։