«Պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 20-ամյա երիտասարդը մահացել է

Դեկտեմբերի 6-ին տեղեկություն է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 59 հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության խումբը անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Պ․-ն էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին Շերամի փողոցի թիվ 59 շենքում Դավիթ Պ․-ն անհայտ հանգամանքներում բարձրությունից վայր է ընկել և ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։