Search
Close this search box.

Փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք անիվներով դшգшղներ են հիշեցնում. Փաշինյան

Ես եկել եմ որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի՝ ինքս համաձայն չլինելով դրա հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախապես հայտարարվել էր, որ հունվարի 1-ից էլեկտրամոբիլ ներկրելու դեպքում մաքսատուրք չի կիրառվի միայն վեռրջին երկու տարիներին արտադրված մեքենաներ ներմուծելու դեպքում:

«Ես այս որոշումը կայացրեցի, որովհետեւ կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը եւ միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ հմաձայն չլինելով:

Մենք պետք է նաեւ արձանագրենք, որ 2025-ի քվոտաները բաժանվելու են հետեւյալ տրամաբանությամբ. 5 հազար մեքենայի քվոտա կտրվի քաղաքացիներին, 3 հազարը կտրվի դիլերներին»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ շատ հարցերում ստիպված են կայացնել ոչ ճիշտ որոշումներ, որովհետեւ նախկինում կայացրած որոշումները համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը. «Անընդհատ այս ցիկլի մեջ ենք: Մի որոշում ենք կայացնում, որը բավարար պետական եւ ինստիտուցիոնալ չի, դրա արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որը էլի պետական ու ինստիտուցիոնալ չէ: Ինչ-որ մի X պահի այս գործելաոճը պետք է դադարեցնենք, որովհետեւ այսպես պետություն մենք չենք կառուցի»,- հայտարարեց վարչապետը: