«ՊՆ–ն իրազեկում է, օպերատիվության խնդրի այլևս չունենք». ՊՆ փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանին շարունակվող կրակոցներին:

Անդրադառնալով նրան, որ երբ սահմանին կրակում էին, ՊՆ-ն այդ մասին հաղորդեց միայն օրեր անց, փոխնախարարն ասաց. «Եղել են դեպքեր, մենք դրանց մասին խոսել ենք, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել, վերջին շրջանում վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլեւս չունենք»:

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք հայկական զորախումբ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։