ՊՆ-ն չի հաստատում խոշոր գործարարների որդիների չծառայելու մասին պատգամավորի խոսքերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե խոշոր գործարարների մեծ մասը երեխաներին ազատում է բանակում ծառայելուց:

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ մեծամասամբ հսկայական կարողություն ունեցող և հարկատուների առաջին հազարյակում ընդգրկված ընտանիքների երեխաները բանակ չեն զորակոչվում:

Նա նշել էր, որ այդ տեղեկությունը ստացել է ՊՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում:

«Պաշտպանության նախարարությունը նման հաշվառում չի իրականացնում։ Այլ տեղեկություններ չունենք», – SputnikԱրմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։