Search
Close this search box.

ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին, ժամը 12:40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Վիլիս»-ը կողաշրջվել է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան հաստատել է լուրը՝ «Փաստինֆո»-ին հայտնելով, որ «Վիրավոր և հոսպիտալացված զինծառայողներ չկան Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից»։