Փլուզում՝ Արթիկ քաղաքում

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի շինարարների 3-րդ շենքից քարեր են թափվել, գրում է Shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-հարկանի շենքի 5-րդ հարկից մի քանի քարեր թափվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ հեռացրել են վտանգավոր մի քանի քար:
Արդյոք այն այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետ կապ ունի, թե ոչ՝ պարզվում է: