ՏԵՍԱՆՅՈւԹ․ Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան

Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև ընտրությունները փողոցային պայքարի դուրս գան, Ղազինյանը նշեց, որ այսօրվա ակցիաները իրավապահ մարմիններին զգոնության կոչ է․ «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։