Փեզեշքիանը հայտնել է Հայաստան և Բելառուս այցի նպատակները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերը կկենտրոնանան իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Հաղորդվում է, որ քննարկումները կընդգրկեն էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության ուղիները, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը՝ Իրանի ազգային շահերի պաշտպանության շեշտադրումով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։