«Փեզեշքիանն ադրբեջանցի է, մենք նույն արյունն ունենք»․ Ալիև

Փեզեշքիանն ադրբեջանցի է։ Մենք նույն արյունն ունենք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ նրանք ընդհանուր արմատներ ունեն և խոսում են նույն լեզվով։

«Փեզեշքիանը հանրային միջոցառումներից մեկում ցուցադրել է ադրբեջանական պոեզիայի իր գիտելիքները և այն, որ թարգմանչի կարիք չունի։ Նա շատ տաղանդավոր մարդ է։

Ինչ վերաբերում է նոր զարգացումների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, մենք այն համարում ենք շատ հիմնավորված և դրական։ Երբ ես ասում եմ «պաշտոնական դիրքորոշում», նկատի ունեմ նախագահի և արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Սա համարվում է պաշտոնական դիրքորոշում», — ընդգծել է Ալիևը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։