Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանաին։
Նա նշել է, որ Փեզեշքիանի այցի նպատակներից մեկը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն է։

«Մասուդ Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս»,– տեղեկացրել է Սանաին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի նախագահը Հայաստան կժամանի եռօրյա այցով` օգոստոսի 18-21-ը։ Օգոստոսի 19-ին նա Երևանում կմասնակցի գործարար համաժողովի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։