Search
Close this search box.

«Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, ասում է՝ դու իմ տերն ես»․ Նիկոլ Փաշինյան

«Համընդհանուր հայտարարագրման նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է, որպեսզի թույլ չտանք կոռուպցիայի լճեր ձևավորվեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետության անցման տրամաբանության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ համակարգը «պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»։ «Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում, փարվում է մարդուն, ասում է՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի։ Սրա մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։