Search
Close this search box.

Պետությունը դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել. Նիկոլ Փաշինյան

Please enter a valid URL

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ, երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց.

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել…»,- նշել է Փաշինյանը: