ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Հ1-ով լսում եմ Պետրոսին և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին։
Պետրոսի որակների մասին նոր չի որ պետք է իմանանք, բայց այն, որ նա հանրայինի եթերով ատելության խոսք էր տարածում և պառակտում էր ազգը, դա ուղղակի նողկալի էր։
Իրան չհասկացողի տեղ դնելով, անիմաստ մանիպուլացիաների ենթակելով Գեղամի խոսքն ու փաստարկները, արցախցուն և հային տարանջատելով մենք և դուքի՝ Պետրոսը պետական բյուջեի հաշվին հանրայինով զբաղված էր ապազգային և ատելության խոսքի տարածմամբ։
Եվ քանի որ արդեն «օրինական» է հանրային եթերով ատելության խոսքի տարածումը, ես ևս կտարանջատեմ ժողովրդին, մենք` հայերս և դուք ապազգային տարրերը, իշխանության գլխավորությամբ։
Արցախցին հայ է, իսկ ով կտարանջատի մեզ, ուրեմն ինքը հայ չէ»։