Պետք է վճռшկшն և դшժшն պատասխան ստանա․ Իրանից նախազգnւշացում են արել

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Իրանի ԱԳՆ-ն մեջբերել է Բաղերի Քանիի խոսքերը Հորդանանի վարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Թեհրանում ունեցած բանակցությունների ժամանակ։

«Իսրայելը պետք է վճռական և դաժան պատասխան ստանա, որպեսզի գիտակցի, որ դաժան պահվածքը անվտանգության ոլորտում ծանր հետեւանքներ կունենա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Իրանը հրաժարվել է մեղմել իր արձագանքը Հանեի սպանությանը և մտադիր է պատասխանել հրեական պետությանը։ Հայտնել էինք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և Հըզբոլլահի «բազմօրյա հարձակմանը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում