Հայաստանում դատական համակարգի պրոբլեմները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դատական ու, ընդհանրապես, մեր պետական համակարգում, մեր երկրում պրոբլեմներ շատ կան»,- ասաց նա՝ վստահեցնելով, թե ոչ մեկն իրենց չափ չի տիրապետում երկրի պրոբլեմներին։
Փաշինյանը վստահեցրեց՝ իրենք գիտեն լուծումները, այլ բան, որ լուծումները չեն կարող արագ լինել։
Նա պնդեց՝ պետք է անպայման նոր Սահմանադրություն ընդունել։
«Որովհետև բաներ կան, որ կեսից կիսվենք էլ, չենք կարող անել՝ գործող Սահմանադրության պատճառով»,- նշեց Փաշինյանը։