Բելառուսը կարևորում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացումը։ Այս մասին ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինսկը հետագայում եւս կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին», — Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, «Բելառուսը և Հայաստանը կապում են բարեկամության ամուր կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները»:
«Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունն ու սերտ գործարար գործընկերությունը», — ասված Է ուղերձում:
Լուկաշենկոն համոզված է, որ «ներկա պայմաններում, պետք է միավորվել և համագործակցել»: