Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։

Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահագրգռված լինեին, և օր առաջ տոմսային համակարգի վաճառքները իրենց համակարգի միջոցով տեղի ունենար։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ այսօր է խոսել «Թել Սել»-ի աշխատողի հետ, որը տեղեկացրել է, որ այսօր-վաղը բջջային հավելվածով հասանելի կլինի համակարգը։

«Կարծում եմ՝ մենք պետք է գույքագրենք, թե ով ինչ պետք է աներ, հասկանանք՝ ով ինչ է արել և ինչ չի արել, և պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև թեժ գծով կամ «ակտիվ քաղաքացի» հարթակով տրանսպորտի վարորդների կողմից ցուցաբերված վատ վարքագծին։

«Հասկանում եմ՝ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի։ Մենք դրա վրա աչք չենք փակելու»,- ասել է քաղաքապետը։

Այս համատեքստում նա կարևորել է սպասարկման բարձր որակ ապահովելը։

Ավինյանը հանձնարարեց «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ Ըստ նրա, սա հնարավորություն կտա հավելյալ վարորդներ նախապատրաստել։

«Ես կարծում եմ, որ պետք է այդ աշխատանքները սկսել իրականացնել այս շաբաթվանից և միշտ ունենալ հավաքագրված 50-100 անձ, ովքեր պոտենցյալ կարող են հենց հաջորդ շաբաթվանից կամ հաջորդ օրվանից անցնել աշխատանքի։ Խնդրում եմ՝ սկսեք կազմակերպել այդ աշխատանքները»,- հանձնարարեց քաղաքապետը։

Հիշեցնենք՝ այս պահին «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 44 թափուր հաստիքի կա