«Պետք է գտնել հաշտության ճանապարհ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե հայն ու ադրբեջանցին, տվյալ դեպքում՝ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը, հայն ու թուրքը՝ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Էրդողանը, կարողանում են այսքան արյունից հետո ձեռք սեղմել, ապա, ինձ թվում է, նույնը կարող են անել հայն ու հայը՝ Փաշինյանն ու Ամենայն Հայոց հայրապետը:
Առնվազն միմյանց հետ խոսել, թեկուզ միջնորդներով, բայց խոսել ու վերջ տալ այս անհամությանը, որը մեր ժողովրդին նյարդային վիճակում է պահում:
Ատելության այս չափաքանակը, որ տեսնում ենք այս օրերին Փաշինյանի կողմնակիցների ու Գարեգին Բ-ի կողմնակիցների միջև, հենց այնպես չի կարող անցնել:
Ես մտածում եմ, որ գոնե Նոր տարվան ընդառաջ կողմերը պետք է դադար վերցնեն և թույլ տան, որ մեր ժողովուրդը դիմավորի նոր տարին:
Այսինքն, հարամ մի արեք Սուրբ Ծննդյան օրերը, հարամ մի արեք այս ընտանեկան տոնը:
Հայաստանը կանգնած է բազում մարտահրավերների առաջ:
Պետություն-Եկեղեցի, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Գարեգին Բ այս փոխադարձ ատելության հիմքերը խորն են, բայց պետք է գտնել հաշտության ճանապարհ:
Ես մտածում եմ, որ առաջին քայլ կարող է լինել հետևյալը.
ա/ Վարչապետ Փաշինյանի կողմն անցած մեր տասը եպիսկոպոսները վերադառնում են կանոնական դաշտ, գիտակցում են, որ դարձել են Փաշինյանի ձեռքին գործիք և վերադառնում են Մայր Աթոռ,
բ/ Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսը նախաձեռնում է բարենորոգումներ, մեր ընդդիմությանը, ոչ հրապարակավ, կոչ է անում այլևս եկեղեցին չօգտագործել քաղաքական նպատակներով և Մայր Աթոռը զերծ է մնում ներքաղաքական զարգացումներին միջամտելուց:
Ամեն դեպքում, դադարը օգտակար է կրկին խորհելու և կառուցողական որոշումներ կայացնելու համար»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։