Պետդեպարտամենտը զգուշացնում է

ԱՄՆ Պետդեպարտամենտը համաշխարհային նախազգուշացում է հրապարակել ԱՄՆ տարածքից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար: Հունիսի 22-ին հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը մեծածավալ խափանումներ է առաջացրել Մերձավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքներում, այդ թվում՝ Հորդանանի, Լիբանանի և Իրաքի կողմից օդային տարածքի փակման պատճառով:

Այս ֆոնին, աշխարհի տարբեր շրջաններում հակաամերիկյան ցույցերի և բողոքի ցույցերի ռիսկը զգալիորեն աճել է:

Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արվում ցուցաբերել ավելի մեծ զգոնություն՝ խուսափել մարդաշատ վայրերից, հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների և գրանցվել STEP արտակարգ իրավիճակների մասին տեղեկանալու ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձվում օդային ճանապարհորդություններին. ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) արգելք է դրել Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի վրայով թռիչքների վրա: Խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Emirates-ը և Qatar Airways-ը, արդեն վերաուղղորդում են թռիչքները հակամարտության գոտիների շուրջ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։