«Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»․ Նիկոլ Փաշինյան

«Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»,- այս մասին այսօր Կառավարության նիստում ՀՀ օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին որոշման փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է․․․ Այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից, դրան կհետևի պատասխանատվությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։