Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. առանցքում պետական կառույց է

ՀՀ քննչական կոմիտեում հերթական քրեական վարույթն է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքերի կապակցությամբ, որն այս անգամ առնչվում է Հայաստանի ազգային արխիվին:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով(պետական դավաճանությունը) և քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսությունը):

Քննչական կոմիտեից նաև տեղեկացրեցին, որ վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից չի ձերբակալվել և չի կալանավորվել:

Ավելի վաղ 168.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար: Կայքի աղբյուրի խոսքով՝ ԱԱԾ ն խմբի հետքի վրա դուրս է եկել էլեկտրոնային հասցեներով, պարզվել է նաև, որ խումբը դրսից է ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցվել են թշնամի երկրին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։