Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը եղել է բարեկամական և կառուցողական, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կառուցողական, աշխատանքային, ընկերական»,- նա նկարագրել է երկու նախագահների զրույցը Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Պեսկովը պարզաբանել է, որ զրույցը երկու կողմից էլ եղել է բարեկամական։
«Սովորաբար նախագահը հեռախոսազրույցներ է վարում, և այդ պահին նրան ոչ ոք չի ընկերակցում։ Սովորաբար այդպես է լինում։ Անհրաժեշտության դեպքում, իհարկե, պետության ղեկավարը հրավիրում է այն օգնականներին, որոնք անհրաժեշտ է համարում որոշ հարցեր քննարկելու համար»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Իսկ արդեն փետրվարի 15-ին ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կանոնավոր շփումների մասին՝ Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։