Պեսկովը` Իրան–Իսրայել հակամարտության մասին

Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թեհրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին․ ԱԳՆ
Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, քննարկել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը։
«Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովն ասել է.
«Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական գերատեսչություններն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի և Իրանի հետ և ուշադրություն է հրավիրում ռուսների անվտանգությանը սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա։
«Համապատասխան խողովակներով շփում է իրականացվում հակամարտող երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ուշադրություն է հրավիրվում ՌԴ քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների մի մասը Իրանը լքել է Ադրբեջանի տարածքով։
«Ռուսաստանցիների մի մասն Իրանից տարհանվել է Ադրբեջանի տարածքով։ Եվ դա նրանց թույլ է տվել հասնել անվտանգ վայրեր», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։