Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանում պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին, Երևանի ներքին գործն է»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրինականություն, և Հայաստանը լինի բարգավաճող երկիր՝ բարեկամական Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության իրավապահ մարմինները կանխել են իշխանության բռնի զավթման հնարավոր փորձ, որը ծրագրել էին ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։