Search
Close this search box.

ՊԵԿ-ը որոշել է «տեղը նստեցնել» կառուցապատողներին

Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկումը։

Կքննարկվեն ֆիննախի, էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաեւ Քաղաքաշինության հանձնաժողովի ֆինանսավորումն ու գործունեությունը։

Առաջինը ելույթ ունեցան ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ 2025-26թթ. ՊԵԿ-ը կհավաքի լրացուցիչ 142 մլրդ դրամ որպես ԱԱՀ շինարարությունից։

Բադասյանը հիշեցրել է, որ օրենսդրության փոփոխությունների համաձայն, որոնք առաջարկել էր կոմիտեն եւ որոնք շուտով ուժի մեջ կմտնեն, կառուցապատողները պետք է հաշվարկեն եւ վճարեն ԱԱՀ բնակարանների վաճառքից՝ եկամուտի ստացման պահից։

«Առայժմ նրանք հարկային պարտավորությունները կատարում են շինարարության ավարտից եւ կադաստրում նորակառույցի ձեւակերպումից հետո։ Սակայն իրականում բնակարանները սովորաբար վաճառվում են շատ ավելի վաղ։ Այսպիսով, կառուցապատողները ստանում են 1-2 տարվա «պատուհան» եկամուտ ստանալու եւ հարկ վճարելու միջեւ»,- նշել է հարկային գերատեսչության ղեկավարը։

Ավելին, չնայած Հայաստանոմ աճում է շինարարության շրջանառությունը, դրանից հարկվող ԱԱՀ-ն բացասական է։ Բանն այն է, որ շինանյութեր գնելիս նրանք կարող են ջնջել ԱԱՀ-ն եւ այն վճարել վաճառքից որոշ ժամանակ անց։

Այնուամենայնիվ, հետաձգված հարկը նույնպես վաղ թե ուշ պետք է վճարել, եւ, կոմիտեի գնահատմամբ, 2025-26թթ. կառուցապատողները կվճարեն 142 մլրդ դրամ։

«Այսպիսով, եկող տարի կարելի է սպասել ավելի շատ հարկային վճարումներ շինարարական ընկերություններից»,- նշել է Բադասյանը: