Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ

Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Հրաչյա Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ապա մեկ ժամ անց նույն հասցեից «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն։

Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում, Արմեն Ա․-ն և Բայանդուր Ա․-ն Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։