Search
Close this search box.

Պայթnւցիկը դրված էր ինքնագլորում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Կիրիլովի մաhվան դեպքից

ՌԴ ՔԿ–ն հաստատել է Մոսկվայի հարավ–արևելքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան փաստը։
«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ։ Պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու զինծառայողների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։
Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ և օպերատիվ ծառայություններ։