2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։
Հանրային հեռուստաընկերությունն այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, գրում է «Հետք»-ը:
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։




