Պայծառակերպության տոնին ընդառաջ՝ Փաշինյանը փորձելու մտնել Մայր տաճար՝ աղոթքի ու այլեւս օկուպացնել այն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։

Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։

Պայծառակերպության տոնին ընդառաջ՝ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով մտնել Մայր տաճար՝ աղոթքի ու այլեւս օկուպացնել Մայր տաճարը։

Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրո ու համերաշխության» կոչերով։

Չեմ բացառում, որ կլինի «հոգեւորական», ով Նիկոլի համար «պատարագ» կմատուցի։

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։

Նախ՝ եկեղեցին ուղերձ պետք է փոխանցի իր հոտի անդամներին։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ բոլոր 4 նվիրապետական աթոռներն ուղերձով հանդես գան։

Ազգային ուժերն էլ պետք է այդ հորդորներին սատար կանգնեն։

Անհրաժեշտ է կազմակերպված ու համակարգված օրինական պայքար մղել ընդդեմ այս հակազգային գործողությունների։

2018-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ, Վեհափառ մերժելով՝ Հայաստանն ենք կորցնելու»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։