Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն տղա է տեղափոխվել: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 շաբաթ առաջ տղային Լոռու մարզի պոլիկլինիկաներից մեկում պատվաստել են ու նա գնացել է տուն, ինչից հետո մի քանի օր տղայի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է սրտխառնոց և ծնողները, տեսնելով, որ այլևս ի վիճակի չեն երեխային բուժել, շտապ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, որից հետո որոշում է կայացվել, որ երեխան պետք է շտապ տեղափոխվի Երևան՝ հետագա նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար:

Մոտ 1 ու կես ժամ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնից սանավիացիայի ուղղաթիռով տղան տեղափոխվել է Երևան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Վահե Բ.-ն է, ով պատվաստվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։