ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսում են պատրաստվել իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպմանը։ Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Ըստ Դոնալդ Թրամփի՝ հանդիպման հնարավորությունը կախված է Վլադիմիր Զելենսկուց։ Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է «մի փոքր միջամտի» բանակցային գործընթացին։