«Պատրաստ ենք հյուպատոսություն բացել Ղարաբաղի ցանկացած քաղաքում»․ Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած այլ քաղաքում։ Այս մասին նա հայտնել է APA-ին տված հարցազրույցում։

«2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր Շուշիում հյուպատոսություն չունի։ Ադրբեջանն այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած այլ քաղաքում», — նշել է դեսպանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։