«Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»․ ԵՄ

Եվրոմիությունը բարձր է գնահատում խաղաղության հասնելու՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը և պատրաստ է կողմերի ցանկության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացում։

Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը։

Նշվում է, որ Բրյուսելը ողջունում է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։

«Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», — ասված է հայտարարության մեջ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։