Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը․ Սպերցյանը հերքել է մեղադրանքները

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը հերքել է «Ախմատի» խաղացողի կողմից ռասիզմի մասին մեղադրանքները։

«Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը՝ նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով, պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ վրա և գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ես գիտեմ բոլոր հայեցակարգերը։ Ես երբեք այդպիսի բան ինձ թույլ չեմ տա»,- ասել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած տնային խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում նամեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում