Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, հայտարարել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք՝ յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից, ինձ համար անգին է:
Ես, որպես «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, հայտարարում եմ.
պատրաստ եմ մեր ավագանիների կազմով, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:
Իմաստնություն՝ բոլորիս և բարի լուսաբաց՝ հարազատ քաղաքիս», — նշել է նա։