«Պատրաստ չենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ չհարձակման համաձայնագիր ստորագրել»․ Կոբախիձե

«Վրաստանը պատրաստ չէ ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ»,- լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հարավային Օսիայում ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ:
«Իհարկե, մենք դրան պատրաստ չենք: Սա մեզ համար լուրջ չէ, երբ խոսքը վերաբերում է չհարձակվելուն: Մենք հայտարարում ենք մի պարզ բան՝ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է: Մենք դա ենք հայտարարում, և որևէ խոսակցություն փաստաթղթի կամ համաձայնագրի մասին չի կարող լինել», — ասել է Կոբախիձեն:

Նա նաև նշել է, որ պաշտոնական Թբիլիսին չի պլանավորում ուղիղ երկխոսություն վարել Սուխումի և Ցխինվալիի հետ և չի մտադիրվում ճանաչել նրանց անկախությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։