Search
Close this search box.

Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու։ Դավիթը Սասունցի էր՝ պատմական Հայաստանում, Սասունն էլ հիմա Թուրքիայի տարածք է, ո՞ւ։ Էպոսը հիմա իրական Հայաստանում լինելո՞ւ է, թե մնալու է պատմական Հայաստանում։

Դա էլ տարածք չի, որ քաղաքականության սահմաններում որոշվի, այլ մշակույթային արժեք, որը տարածքային պատկանելիություն չունի։ Թուրքիայում էլ հաստատ էպոսը չեն իմանում ու իրենց պետք էլ չի, որևէ արժեք ու նշանակություն չունի, որ ասենք թանգարանում ցուցադրեն որպես հնագիտական պեղմամբ հայտնաբերված իր։ Չէ, Հայաստանի Հանրապետությունը միանշանակ անգնահատելի է ու բացարձակ է։

Հայաստանի Հանրապետությունը նաև արդյունք է պատմական զարգացումների /ոչ թե իհարկե լացի ու կորուստի ընկալմամբ, այլ լուրջ քաղաքական ուսումնասիրության, վերագնահատումների ու դասերի/, բովանդակություն է, որն իր մեջ չի կարող չտեղավորել, չներգրավել դարերով ստեղծված հայկական մշակույթը։ Բայց այդ գնահատումների արդյունքում էպոսի նման արժեքները անտեր չեն կարող մնալ։