«Մեզ համար անընդունելի է «պատմական» և «իրական» Հայաստանների թեզը, որն արհեստական է և շատ վտանգավոր»,- Մայր Աթոռում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Պատկերացրեք՝ անհատ, ոչ թե մի ամբողջ ազգ, որը կորցնում է իր հիշողությունը, այսինքն կորցնում է իր պատմական մասը, նման մարդուն մենք ասում ենք՝ հիվանդ է։ Վտանգն այն է, որ եթե պատմականը մեզնից հեռացնում ենք, ապա ջնջում ենք մեր պատմական հիշողությունը, փոխում ենք մեր գենետիկ հիշողության կոդը։ Իսկ ինչո՞ւ են մաքրում հիշողությունը, սովորաբար դա անում են, որպեսզի նոր ինֆորմացիա դնելու տեղ լինի, իսկ այդ նոր ինֆորմացիան դնում են նոր ձևով աշխատելու համար։ Ազգը երբևէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, հետևաբար մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով ունի»,- ասել է Սրբազանը։