Պատմական այս իրադարձությունը պետք է լինի ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշ․ Հովհաննես Ծառուկյան

Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էձում գրում է․

Կայացավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կայքի պաշտոնական շնորհանդեսը։
Պատմական այս իրադարձությունը պետք է լինի
ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։
Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն։
Ընտանիքիս կողմից իրականացվող այս կարեւոր գաղափարը նվեր է ամբողջ հայությանը, որպես առաջինը Քրիստոնեություն ընդունած ազգ։
Շնորհանդեսի ընթացքում հայրս հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց որ ցանկացած հայ կարող է մի մասը դառնալ այս աստվածահաճո գործի։
Աղոթքը շուրթերին, երազանքներն ու նպատակները մտքում, քարը քարին դնել, մի ծառ տնկել եւ ապագայում իրենց երեխաներին ու թոռներին պատմել կառուցման աշխատանքներին իրենց մասնակցության մասին։
Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։
Արձանի տեղադրումը թող լինի հույսի, լույսի եւ վերածննդի իրական խորհրդանիշը հայ ազգի համար:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։