Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է. սրանով աղքատությունը մտցնում ենք արյան մեջ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինչքան մարդուն օգնում են, այդքան նրա՝ սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում։

«Սա է պրոբլեմը։ Լավ, մի օր հաց տվինք, երկու օր… տասն օր, այդ ո՞ւմ փողով ենք հացը տալիս, այդ գումարը, որ պետական բյուջեն վաստակում է, ձևավորվում է աշխատողի հաշվին, հետևաբար, պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ աշխատել հնարավոր է միայն կրթության միջոցով։

Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է ծագել՝ կարո՞ղ է Հայաստանում ընտանիք կա, որ 25-30 տարի անապահովության համակարգում է։

«Համոզված եմ, որ ունենք, սոցապնախարարին խնդրել եմ նայել, թե քանի մարդ ու ընտանիք կա, պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում ենք արյան մեջ»,- հայտարարեց վարչապետը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։