Պատգամավորը հաստատում է՝ 3 մլն դրամ են ստացել, ԱԺ-ն՝ գաղտնի պահում

Օրեր առաջ Aysor.am-ը գրել էր, որ դեկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պարգևատրվել են պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները:

Սիմոնյանի մեկ այլ կարգադրությամբ պագամավորներն ու աշխատակիցները դարձյալ խրախուսական պարգևատրումներ էին ստացել:

Aysor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, պարզելու՝ պարգևատրումներն ինչքա՞ն են կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել:

Դավիթ Առաքելյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունները հասանելի են խորհրդարանի պաշտոնական կայքում:

ԱԺ աշխատակազմից միաժամանակ նշել են, որ խորհրդարանի համար նախատեսված խրախուսման ֆոնդը հատկացվել է ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշմամբ:

Մինչդեռ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության մեջ բացակայում են հավելվածները, որտեղից կարող էինք տեղեկանալ պատգամավորներին փոխանցված պարգևատրումների չափերի մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Aysor.am-ին ասաց, որ Ազգային ժողովի պատգամավորներին դեկտեմբերին փոխանցվել է 3 միլիոն դրամի չափով գումար: Նրա խոսքով՝ այն ներառում է նաև դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը և պարգևավճարը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ ինքն էլ հստակ չգիտի, թե 3 միլիոնից որքանն է կազմում պարգևավճարը, որքանն՝ աշխատավարձը:

Նշենք՝ եթե խորհրդարանն ունի 107 պատամավոր և յուրաքանչյուրին փոխանցվել է 3 միլիոն դրամ, ստացվում է, որ տարեվերջին շուրջ 300 միլիոն դրամ է պետբյուջեից պատգամավորներին հատկացվել:

Հավելենք նաև՝ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել էին, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։