Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջերս նկատել եք, որ Հայրենիքի նվիրյալ, պատերազմում, ցավոք, հաշմանդամություն ստացած տղաների հետ եմ ընկերացել և միասին մի քանի միջոցառումներ ենք իրականացրել։ Օրերս իմացա Շահեն Բաբայանի օրինակով մի անտրամաբանական և ցավոտ իրականության մասին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հանձնաժողովը՝ պատերազմում 2 ոտք կորցրած քաղաքացուն, առաջին կարգից իջեցրել է երկրորդ կարգ՝ պատճառաբանելով, որ եթե զբաղվում ես սպորտով, ուրեմն՝ կազդուրվում ես։
Այո՛, Շահենը և շատերն, ովքեր իրենց մեջ ուժ են գտել, չեն կոտրվել կյանքի դժվարություններից, զբաղվում են պարաօլիմպիկ սպոտաձևերով, ներկայացնում են Հայաստանը Եվրոպայի և Աշխարհի մակարդակով մրցաշարերին և բերում հաղթանականեր։ Բայց, ակամաից ականատես ենք լինում մի իրավիճակի, որ մենք՝ համայնքի ներկայացուցիչներս և Հայաստանի շարքային քաղաքացիներն ուրախանում ենք տղաների ամեն մի ձեռքբերումով, համարձակ քայլերով, կենսուրախությամբ և կյանք վերադառնալու փորձերով, իսկ զուգահեռ իրականությունում պետական մարմինները մոտիվացնում են խեղճանալ, կոտրվել և դուրս մղվել սոցիալական կյանք ներգրավվելուց։ Հակառակ դեպքում դժվար է բնութագրել պատերազմում 2 ոտք կորցրած քաղաքացուն, որը մի քանի տարի առաջ առաջին կարգ է ստացել, հիմա երկրորդ կարգ իջեցնելը։
Շահենը բողոքարկել է հանձնաժողովի այդ որոշումը, դռնբաց դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին, նիստին մասանկցելու կամ իրավիճակը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են կապ հաստատել Շահենի հետ և օգնել անարդարության դեմ պայքարում:




