Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնել տվյալների հետ, որոնք նախօրեին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է BBC-ն։
«Մենք Կիևին տրամադրել ենք, կարծես, 350 մլրդ դոլար։ Դե, գուցե մի փոքր ավելի քիչ, բայց դա զգալի գումար է: Բայց որտե՞ղ է այդ ամբողջ գումարը: Ո՞ւր է գնում»,-ասել է Թրամփը։
Զելենսկու խոսքով՝ այդ տվյալները սխալ են։ «Մենք ունենք թվեր։ Պատերազմն Ուկրաինային արժեցավ 320 մլրդ դոլար։ Մենք խոսում ենք զենքի մասին, 320 միլիարդը սպառազինության փաթեթ է։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն, եթե առանձին հաշվենք, մեզ տվել է մոտ 67 միլիարդ զենք՝ գումարած 31,5 միլիարդ ֆինանսական օգնություն բյուջեին»,-ասել է Զելենսկին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ, այսինքն՝ Թրամփի երդմնակալությունից առաջ, Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 69,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն ։ Ընդ որում, միջազգային հարաբերությունների հարցերով ամերիկյան հեղինակավոր վերլուծական խորհուրդը (Council on Foreign Relations) լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը գնահատում է 175 մլրդ դոլար: