Պատերազմից հինգ տարի անց դեռ հայ զինվորների մասունքներ ենք հանձնում հողին․ Գևորգ և Գոռ Հովհաննիսյան եղբայրներն են

… Ուշադիր նայեք այս լուսավոր տղաների դեմքերին։ Իրենք ա’յն հերոսներն են, ովքեր ևս մնացին հավերժ դիրքապահ։ Իրենք ա’յն հերոսներն են, որոնց ընտանիքը հինգը տարի շարունակ` ամեն վայրկյան հրաշքի էր սպասում…որ վերադառնալու են…
Վերադարձան հերոսացած` Արցախի դրոշն ու Եռագույնը հավիտյան գրկած։
…Մեր պատերազմը շարունակվում է։ Եվ հինգ տարի անց դեռ հայ զինվորների մասունքներ ենք հանձնում Հայոց հողին։
…Արցախյան 44-օրյա պատերազմից 5 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։
Սիսիանի համայնքապետարանի էջից տեղեկանում ենք, որ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր` փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ը, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը կլինի փետրվարի 17-ին` ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
…Վաղը Հայոց հողը իր գիրկը կառնի ևս երկու քաջորդիների` ծնված Սյունյաց աշխարհում։ Իմ մտքում դարձյալ Սյունյաց աշխարհում ծնված հերոս` Արցախյան ազատամարտիկ , բանաստեղծ Աղվան Մինադյանի բանաստեղծության տողերն են, որը նա գրել է մարտի դաշտում , և այն դարձել է պատերազմի ցավի խտացում։ Այսպես կարող էր գրել միայն մարտի դաշտում կյանքը տվող ազատամարտիկ Պոետը …
<<Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու Երբ վերջալույսի կրակվող աչքը ելնում է սեղան, Եվ որտեղ որ է՝ երկինքը հիմա թատրոն է տալու, Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլերի նման.- Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու։ Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ, Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու, Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.- Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու։ Արյունոտ կեսօր, հրդեհվեց կյանքի ամայության մեջ, Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու, Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աչքերի մեջ.- Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու։ Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ, Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտելու, Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.- Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու։ Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը, Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու, Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.- Կարմիր դագաղով հառաչ ու լաց են տանում թաղելու։ Աղվան Մինասյան>>։

…Մեր ազատամարտիկներից ոչ ոք երբևէ չէր պատկերացնի, որ իրենց ազատագրած սրբազան Հողը մի օր` հակահայ մի խմբակ դավադրաբար հանձնելու է թշնամուն։
Մեր եղբայրները ևս չիմացան, որ… իրենց պահած Հողը դավադրաբար հանձնվել է և կռվում էին մինչև սրտի վերջին զարկը… Եվ թող ոչ մի ապազգային ու հակահայ տեսակ չկարծի, թե մեր եղբայրների ընդհատված թռիչքը մնալու է անպատասխան։ Նրանց պատմական դատը տեսնելու ենք …Իսկ յուրաքանչյուր քաջորդու կերպարն ու անունը ապրելու է մեր մեջ և դաստիարակելու է վրիժառու ու պահանջատեր սերունդներ։ Մենք դա իրենց խոստանում ենք…
Բոլորիս խոնարհում ձեզ , Գոռ և Գևորգ Հովհաննիսյաններ։
Ձեր անկատար երազանքների ու մեզնից խլված Հայրենիքի համար պատասխան տալու ժամը գալու է…
Հասմիկ Պողոսյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։